ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Պահպանի՛ր վահանաձև գեղձի առողջությունը
Վիճակագրությունն անմխիթար է. կանայք 10-17 անգամ ավելի հաճախ են հիվանդանում վահանաձև գեղձի հիվանդությամբ, քան տղամարդիկ: Ի՞նչն է պատճառը և ինչպե՞ս կարելի է հաղթահարել հիվանդությունը: Ի՞նչ է վահանաձև գեղձն ու ի՞նչ դեր է կատարում մարդու կենսագործունեության համար:
Վահանաձև գեղձը ոչ մեծ ներզատիչ օրգան է, որը գտնվում է պարանոցի առաջնային մասում: «Ներզատիչ» նշանակում է կենսաբանական ակտիվ նյութ` հորմոններ արտադրող, որոնք նախատեսված են օրգանիզմի ներսում գործընթացները կարգավորելու համար: Գեղձն արտադրում է 2 կարևոր հորմոն` թիրոքսին (Т4) և տրիյոդթիրոնին (Т3), որոնք կարգավորում են ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի նյութափոխանակության գործընթացը, նպաստում սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի, հոգեկան ու սեռական գործունեությանը: Նույնիսկ ավելին` մարդու կյանքը, սովորությունները, խառնվածքը. այս ամենը կախված է օրգանիզմում մշակվող հորմոններից:
Վահանաձև գեղձի շեղումներից են հիպոթիրեոզն ու հիպերթիրեոզը: Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի թերֆունկցիան է, ինչը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, վիժման ու անպտղության: Տղամարդկանց մոտ դիտվում է պոտենցիայի խանգարում, պատանիների մոտ` սեռական հասունացման ուշացում: Եթե հիպոթիրեոզը չի բուժվում, ապա հանգեցնում է հիշողության, մտավոր ու ստեղծագործելու ունակությունների վատթարացման: Հպերթիրեոզը, ընդհակառակը, վահանաձև գեղձի գերակտիվությունն է (բազեդովյան հիվանդություն), որի դեպքում մշակվում է չափազանց շատ հորմոն: Մարդն ասես այրվում է, չափազանց շարժուն դառնում, ուժգնանում է քրտնարտադրությունը: Չնայած գնալով աճող ախորժակին` հիվանդը նիհարում է, բացի այդ, խախտվում է սրտի գործունեությունը, գեղձը մեծանում է (առաջանում է զոբ) , աչքերը` դուրս ընկնում:
Ի՞նչը կարող է հուշել, որ վահանաձև գեղձը կարգին վիճակում չէ: Առաջին ու հիմնական ախտանշանը կոկորդում գնդի զգացումն է. թվում է, թե ինչ-որ բան խեղդում է, ճնշում: Անգամ շղթան կամ վզնոցն են նեղում, ստեղծվում է «նեղ օձիքի համախտանիշ»: Ավելանում է պարանոցի զանգվածը: Կանանց պետք է հուշի նաև անկանոն դաշտանային չհիմնավորված խանգարումը:
Բուժման նպատակով բժշկի նշանակած դեղորայքը զգալիորեն նվազեցնում է վահանաձև գեղձի ծանրաբեռնվածությունը: Սակայն երբեմն հիվանդը ստիպված է այդ դեղամիջոցներն ընդունել ամբողջ կյանքում: Իսկ երբեմն էլ միայն վիրաբուժական միջամտությունն է թեթևացնում հիվանդի վիճակը:
Իսկ ինչո՞ւ են ավելի շատ կանայք հիվանդանում. գուցե սրա պատճառը կանանց գերզգայնությունն է. սթրեսը, դեպրեսիաները, հոգեկան տրավմաները, այլ հիվանդությունների հետևանքով իմունիտետի թուլացումը: Հաճախ են կանայք սննդակարգերի հետևում` զրկելով օրգանիզմը սպիտակուցներից, որոնցում վահանաձև գեղձին անհրաժեշտ յոդ կա:
Իսկ մարդու վահանաձև գեղձի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է 100-200 մկգ յոդի օրական չափաբաժին, հղիներին` 200 մկգ: Երեխաներին` կախված տարիքից` 50-100 մկգ` օրական:
Յոդով հատկապես հարուստ է ծովամթերքը, դրա համար էլ մասնագետներն առաջարկում են շաբաթական 2 անգամ ծովամթերք օգտագործել: Յոդով հարուստ են արմավը, ֆեյհուան, կիվին, հունական ընկույզը: Աղցանները ցողեք ձեթով (մայոնեզի փոխարեն):
Հայտնի է, որ Հայաստանում նույնպես յոդի դեֆիցիտ է: Այդ նպատակի համար յոդացվում է ամենագործածական մթերքը` աղը:
Իսկ հասուն մարդը, որն արդեն ստուգվել է բժշկի մոտ ու հաստատ տեղյակ է վահանաձև գեղձի խնդրի մասին, բժշկի նշանակումներից բացի, ինքնուրույն կարող է խելամիտ ձևով կարգավորել յոդի հավասարակշռությունը յոդով հարուստ մթերքներով:
02.12.2012 Մեդ-Պրակտիկ
14.03.2015
Հարգելի RUZAN, բարև Ձեզ: Այդ տարիքի կանայք գտնվում են արդեն մենոպաուզալ կամ պոստմենոպաուզալ (պոստկլիմակտերիկ) շրջանում, և կապված սեռական հորմոնների դեֆիցիտի հետ տեղի է ունենում կալցիումի դուրս բերում օրգանիզմից, որի հետևանքով էլ նկատվում է մազաթափություն, եղունգների, ոսկրերի փխրունություն: Խնդիրը որոշ չափով կարող է կարգավորվել փոխարինող հորմոնալ թերապիայի և կալցիումի պրեպարատների ընդունմամբ: Ցանկալի է դիմել գինեկելոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվության:
RUZAN
02.03.2015
Մեդ-Պրակտիկ
09.01.2014
Հարգելի SERGEY, բարև Ձեզ,Ձերնկարագրած երևույթը կոչվում է տեղային կամ օջախային ալոպեցիա: Այն կարող է առաջանալ տարբեր պատճառներց և, ըստ այդմ, բուժումը լինում է տարբեր, նշանակություն ունի նաև անհատի բուժման հանդեպ զգայունությունը: Այդ իսկ պատճառով ճիշտ որոշում կլինի դիմել մաշկաբանի խորհրդատվությանը:
SERGEY
06.01.2014
Կարդացեք նաև
13.03.2019
06.03.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ